Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:16

Հայաստանը գտնվում է բումի մեջ․ աճել են այնպիսի ծառայությունների գներ, որոնք պատմականորեն չեն աճել․ ԿԲ

Հայաստանը գտնվում է բումի մեջ․ աճել են այնպիսի ծառայությունների գներ, որոնք պատմականորեն չեն աճել․ ԿԲ

Հայաստանում պահանջարկով ձևավորված գնաճ կա, որը պայմանավորված է Ռուսաստանից կամ այլ երկրներից Հայաստան ժամանած մարդկանցով։ Քանի որ նրանք հավելյալ պահանջարկ են ձևավորել մեր ապրանքների ու ծառայությունների նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում քաղաքական զարգացումների մեկ այլ հետևանք է մասնավոր հատվածի աշխատավարձերի աճը։ Տարվա ընթացքում աշխատավարձերի 18 տոկոս աճ է գրանցվել։ Մասնավորապես՝ ՏՏ ոլորտում բարձրացել են աշխատակիցների աշխատավարձերը։ Միևնույն ժամանակ ունենք գործազրկության նվազման միտում։

«Հայաստանում սկսել են աճել այնպիսի ապրանքների ու ծառայությունների գներ, որոնք պատմականորեն չեն աճել։ Օրինակ՝ վերջին 10 տարում վարսավիրական ծառայությունների աճ գրեթե չի եղել․ մենք հիմա նկատում ենք այդպիսի գների աճ»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ դա պահանջարկով ստեղծված գնաճ է, դա մտահոգիչ փաստ է։ Այն, ինչ նորմալ է ձեթի ու հացի դեպքում, որոնք սպառողական զանգվածի մեծ մասն են կազմում։

Հայաստանը, ԿԲ նախագահի խոսքով, գտնվում է սպառողական բումի մեջ։ Արտադրանքը չի հերիքում բավարարելու այն պահանջարկը, որն առկա է երկրում։

Գալստյանը նաև նշեց, որ ԿԲ-ն ոչ թե արժևորել է դրամը, այլ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դրամն օբյեկտիվորեն արժևորվել է։ Առկա է 10,2 տոկոս գնաճ։

Նա նշեց, որ առանց ԿԲ-ի միջամտության այս երկրում գնաճը չի վերանալու։ Նրա խոսքով՝ պետք է մեդալի հակառակ կողմը տեսնել, որ եթե փոխարժեքները բարձրացնենք, ունենալու ենք շատ ավելի բարձր գնաճ, խարիսխները քանդվելու են, ու ԿԲ-ն աննախադեպ տոկոսադրույքներ է բարձրացնելու։ Եթե ԿԲ-ն այդպես վարվեր, ներքին պահանջարկը մեռնելու էր, այսինքն՝ տնտեսությունը սպանելու էինք, ասաց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+