Յուգրայի և Հայաստանի փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 5,9 մլն ռուբլի: Յուգրայի նահանգապետ Նատալյա Կոմարովան հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ Նա նշել է, որ երկու երկրների իշխանությունները ծրագրում են ավելացնել փոխադարձ ապրանքաշրջանառությունը։
«Հիմնականում ինքնավար մարզը ներմուծում է մրգեր և բանջարեղեն, սննդամթերք, իսկ Հայաստան ենք մատակարարում նավթ և նավթամթերք։ Համագործակցության հաստատման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման նպատակով առաջարկել է կազմակերպել երկկողմ բիզնես-առաքելություններ»,- Telegram-ի իր ալիքում հայտնել է նահանգապետը։
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին՝ Եկատերինբուրգի «Иннопром-2022» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







