Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:08

Ակնկալում ենք, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը կհասնի 3 մլրդ դոլարի․ Գորդեև

Ակնկալում ենք, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը կհասնի 3 մլրդ դոլարի․ Գորդեև

Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունն այսօր կառավարությունում քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ուղղությունները: Այս մասին այսօր Երևանում լրագրողներին հայտնել Է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեևը։

Նրա խոսքով՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:

Գորդեևը նշել է, որ այսօրվա դրությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է ավելի քան 200 պայմանագիր և համաձայնագիր՝ երկկողմ համագործակցության այս կամ այն ոլորտում:

«Այսօր մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես ծավալել այդ ներուժը։ Մենք ակնկալում ենք, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կհասնի 3 մլրդ դոլարի»,- ասել է ռուս խորհրդարանականը՝ մատնանշելով նաև ներդրումների լուրջ աճի և համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորություններն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում:

Քննարկվել է նաև շուկաներում ապրանքների համատեղ սերտիֆիկացման հարցը, որպեսզի կողմերն այդ ապրանքներն ընկալեն որպես հայրենական արտադրության ապրանքներ: Պետդումայի փոխխոսնակը հայտնել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կուտակված ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 40 տոկոս:

«Մեր բիզնեսն արդեն լուրջ ներկայություն ունի Հայաստանում, բայց կցանկանայի, որ ներդրումների որակը փոխվեր»,- ասել է Ալեքսեյ Գորդեևը՝ հավելելով, որ այսօր խոսքը Հայաստանում համատեղ հայ-ռուսական տեխնոպարկի ստեղծման մասին է:

Խոսելով «Վերին Լարս» անցակետի խնդիրների մասին՝ ռուս պատգամավորը հիշեցրել է ՌԴ կառավարության նախագահի որոշման մասին, որի հիման վրա երկխոսություն է ընթանում երկու երկրների Էկոնոմիկայի նախարարությունների միջև: Նա նշել է, որ մոտ ժամանակներս անցակետերի թողունակությունը լրջորեն կընդլայնվի։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2022 թ. հունվար-ապրիլին աճել է 36,8% -ով՝ կազմելով 903,4 մլն դոլար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+