Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:02

Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար․ Չավուշօղլու

Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Անկարայում աշխատանքային այցով գտնվող Անգլիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ։ Չավուշօղլուն ասուլիսին անդրադարձել է տարածաշրջանային և օրակարգային մի շարք հարցերի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նրա խոսքով՝ Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար։

«Ստամբուլում Ռուսաստանի կողմից ծրագրված հանդիպմանը դրական պատասխան ենք տալիս։ Մենք դեմ ենք նաև Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից ուկրաինական հացահատիկի կամ որևէ ապրանքի ապօրինի վաճառքին։ Որպես Թուրքիա՝ մենք նույնպես թույլ չենք տա, որ այն մեզ մոտ գա»,- ասել է նա։

Չավուշօղլուն նշել է, որ եթե ​​Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա անվտանգ գոտի և Ուկրաինայի տարածքային ջրերից անմիջապես դուրս կառավարման կենտրոն կստեղծվի։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հաղորդմամբ՝ Շվեդիայից և Ֆինլանդիայից պատվիրակություններ են մեկնել Թուրքիա և վերջիններիս գրավոր ներկայացրել իրենց ակնկալիքները։

«Պարոն Իբրահիմը (Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ-խմբ.) և պարոն Սեդաթը (Թուրքիայի ԱԳ փոխնախարար-խմբ.) հստակ արտահայտել են ՆԱՏՕ-ից մեր սպասելիքները։ Եթե այդ երկու երկրները ցանկանում են դաշնակից/ դաշինքի անդամ լինել, ապա պետք է փարատեն ՆԱՏՕ-ի անվտանգության հետ կապված մտահոգությունները»,- ասել է Չավուշօղլուն։

Նա կարևորել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նիստի կազմակերպումը, որը կկենտրոնանա ահաբեկչության հետ կապված թեմաների վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+