Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:57

Անհերքելի է գիտելիքահեն տնտեսության կայացման անհրաժեշտությունը յուրաքանչյուր երկրի զարգացման համար․ Քերոբյան

Անհերքելի է գիտելիքահեն տնտեսության կայացման անհրաժեշտությունը յուրաքանչյուր երկրի զարգացման համար․ Քերոբյան

Ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել արհեստավարժ մասնագետների հետ այսօր քննարկելու թերևս ամենապահանջված, ամենախորքային և ամենահեռանկարային թեմաները: Այս մասին Երևանում մեկնարկած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում ունեցած իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանին` իր հրավերն ընդունելու և այսօրվա միջոցառմանը մասնակցելու համար:

«Ոգևորությունս կրկնակի է, որովհետև այսօր մեզ հետ են նաև Ռուսական տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը, սոցիոլոգ, հրապարակախոս, Աբու-Դաբիի Նյույորքյան համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Krisp ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ, «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը, ինչպես նաև «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնադիր ու տնօրեն Մարի Լու Փափազյանը և համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի այլ գիտնականներ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ աշխարհահռչակ այս մասնագետների հետ շփումները լուրջ խթան կհանդիսանան գործարարների, գիտնականների և երիտասարդ մասնագետների համար` ինչպես գործնական նոր գիտելիքների ձեռբերման, այնպես էլ հետագա հնարավոր շարունակական համագործակցության համար:

«Անհերքելի է գիտելիքահեն տնտեսության կայացման անհրաժեշտությունը յուրաքանչյուր երկրի զարգացման համար։ Հայաստանի ապագան ևս տեխնոլոգիական զարգացման, գիտելիքահեն տնտեսության կառուցումն է: ՀՀ կառավարությունը գիտելիքահեն տնտեսության կայացումը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսության զարգացման կարևոր առաջնահերթություն:

Հայաստանը ներկայումս հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, բազմաթիվ երկրների հետ համագործակցության տարբեր ձևաչափերով:

Գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման, նորարարության և գիտատար ձեռնարկատիրության խթանման և աջակցության մեխանիզմների ներդրման, ինչպես նաև տնտեսական աճի ապահովման գործում մենք հատկապես կարևորում ենք պետության և գիտություն-գործարար համայնք կապը: Պետք է ուժեղացնենք մեր գիտական հաստատությունները, համախմբենք գիտական ամբողջ ներուժը և միասին զարգացնենք մեր երկիրը։

Նշված գործընթացն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու և խնդիրների լուծման ճիշտ բանաձևերը գտնելու համար անհրաժեշտ է բոլորիս ջանքերի համախմբումը։

Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու մեր տեսլականը միանգամայն հիմնավորված է: Մենք շարունակաբար խորացնելու ենք գլոբալ տնտեսությանը ինտեգրվելու գործընթացները` աշխարհին առաջարկելով մեր մտավոր կարողությունների արգասիքը, իսկ աշխարհում հայ գիտնականների և նորարարների ներդրումները, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար, հայտնի են բոլորին: Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, որտեղից մարդիկ կարող են սկսել իրենց բիզնեսը կամ կաշխատեն աշխարհի համար։

Համոզված եմ, որ «Գործարարության և գիտության օրեր-2022» միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացման, գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտման, նոր նախաձեռնությունների քննարկման և իրականացման համար»,- ասաց Քերոբյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+