Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:05

Սննդամթերքը նախորդ տարվա համեմատ զգալի թանկացել է․ վիճակագրություն

Սննդամթերքը նախորդ տարվա համեմատ զգալի թանկացել է․ վիճակագրություն

Մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.5 % գնաճ, իսկ ապրիլի համեմատ՝ 0.8% գնանկում: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։

Ընթացիկ տարվա մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի՝ 10.8%, ալյուրի՝ 13.5%, բրնձի՝ 15.8%, լոբու 5.1% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 1.1%, 0.5% և 1.3% գնանկում:

Ըստ ԱՎԿ-ի՝ մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձվի գինը նվազել է 28.7%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 18.1%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ արձանագրվել է 8.6% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 3.0% գնանկում:

Միաժամանակ, 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում գառան և տավարի մսերի գներն աճել են 4.8% և 12.2%-ով, հացինը՝ 14.1%-ով, կաթնաշոռինը՝ 19.2%-ով, պանրինը՝ 22.9%-ով, մակարոնեղենինը՝ 27.7%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.1%, 1.3%, 0.2% և 1.0%, 1.4% և 0.6%-ով:

Պաշտոնական տվյալներով՝ հնդկացորենի, ոսպի և ոլոռի գները 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ աճել են 41.7%, 34.5%, 11.9%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.8%, 1.6% և 1.3%-ով:

Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ արձանագրվել է 51.3% և 0.4% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 5.4% և 0.7% գնանկում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+