Մենք խորապես մտահոգված ենք Վերին Լարսում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին ԱԺ-ում Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ օրական մի քանի ժամ ինքն ու իր գործընկերները զբաղված են հենց Լարսի անցակետի խնդիրներով։
«Մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և տեսնում ենք, թե ինչպես են նրանք ջանում Վերին Լարսում առաջացած բեռնափոխադրումների աճի խնդրով»,- ասաց Քերոբյանն ու նշեց, որ աճը պայմանավորված է նրանով, որ եվրոպական ուղղությունից եկող բեռնատարները Բելառուսի և Ուկրաինայի տարածքով գալու փոխարեն Լարսով են անցնում՝ ստեղծելով խնդիր։
Քերոբյանն ասաց, որ հուլիսի 15-ից գործելու է լաստանավային հաղորդակցությունը ՌԴ-ի և Վրաստանի միջև, ինչի համար կառավարությունը 6 ամսվա համար 2,5 միլիարդ դրամ է հատկացրել։
Բացի այդ՝ հունիսի 11-ին ռուս գործընկերների հետ կհանդիպի Լարսում՝ քննարկելու հարցը, ուղղություններ փնտրելու։



































