Հուլիսի 1-ից շրջանառության մեջ կմտնի կանխիկի կրճատման մասին օրենքը, որը լուրջ սահմանափակումներ է կանխատեսում։ Այս մասին Բյուջե-2021 կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ բնակարան ու մեքենա հնարավոր չի լինի ձեռք բերել կանխիկ եղանակով։ Կամ եթե հնարավոր էլ լինի, ապա հետագայում վիճարկելիս առուվաճառքն իրավական ուժ չի ունենա։
«Սա իր հերթին բերելու է լրացուցիչ ֆիսկալ էֆեկտների»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ 2024 թվականին ՀՀ բոլոր քաղաքացիները կհայտարարագրեն իրենց եկամուտները 2023 թվականի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







