Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:10

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կամրապնդեն Հայաստանի էներգետիկ անկախությունն ու ժողովրդավարությունը. ԱԳՆ

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կամրապնդեն Հայաստանի էներգետիկ անկախությունն ու ժողովրդավարությունը. ԱԳՆ

Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը, ինչպես նաև ժողովորդավարության ամրապնդմանը՝ ԱՄՆ մայրաքաղաքից տեսակապի միջոցով «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը։

«Ոչ թե միայն խորհրդակցություններ են տեղի ունեցել, այլ ստորագրվել են կոնկրետ փաստաթղթեր, որոնք, հուսով եմ, որ կնպաստեն ինչպես Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և անկախությանը, այնպես էլ ժողովրդավարության ամրապնդմանը, որտեղ բավականաչափ մեծ բլոկ է կազմում մեր համագործակցությունն արդարադատության ոլորտում, արդարադատության ռեֆորմների գծով»,- նշել է Եգանյանը։

Մայիսի 2-ին մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի՝ վերջին տարիների համար աննախադեպ երկարատև՝ հնգօրյա աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ, որի ժամանակ Արարատ Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ամերիկյան դիվանագիտության բարձրաստիճան ներկայացուցիչների՝ ներառյալ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Վաշինգտոնում ստորագրվել է հայ-ամերիկյան երեք փաստաթուղթ՝ քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին հուշագիրը, ինչպես նաև հակակոռուպցիոն ու իրավապահ ոլորտում բարեփոխումների համատեղ գործողությունների երկու ծրագիր։

Արմեն Եգանյանի խոսքով՝ մեկ տարի է պահանջվել հուշագրի ստորագրումը նախապատրաստելու համար․ — «Աշխարհը առաջ է գնում, կան նոր տեխնոլոգիաներ, մանավանդ միջուկային բնագավառում, և Ամերիկայի պես երկիրն ունի շատ զարգացած տեխնոլոգիաներ, մոտեցումներ։ Եվ այս հուշագրի առկայության պայմաններում մենք հնարավորություն կունենանք օգտվել որոշ չափով նաև ամերիկյան, այսպես ասած, գիտելիքներից, նվաճումներից, փոխանակումներ արվեն մեր գիտնականների միջև։ Եվ արդյունքում՝ ավելի անվտանգ միջուկային թե՛ ատոմակայան, թե՛ ընդհանրապես էներգետիկա ունենանք Հայաստանում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+