Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:11

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է ռուբլով վճարել

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է ռուբլով վճարել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղեկությամբ՝ հայկական կողմը ռուսական գազի համար սկսել է ռուբլով վճարել: «Որքանով ես գիտեմ, վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով», — ասել է նա РБК-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով:

«Իսկապես, «Գազպրոմի»՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրն արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս վճարել ռուբլով և այդ հնարավորությունն օգտագործվում է», — РБК-ին հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

«Գազպրոմը» Հայաստան բնական գազի միակ մատակարարն է: Հայաստանի գազատրանսպորտային ցանցի օպերատոր «Գազպրոմ Արմենիա» — ն «Գազպրոմի» «դուստր» կազմակերպությունն է: Հայաստանի համար ռուսական գազի գինը կազմում է 165 դոլար` հազար խմ-ի համար: 2021 թվականին Հայաստանը Ռուսաստանից գնել է 414 մլն դոլարի գազ և 270 մլն դոլարի նավթամթերք:

Մարտի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանում էր, որ ռուսական գազն այժմ պետք է վաճառվի ռուբլիով: Բայց դա վերաբերում է միայն «ոչ բարեկամական երկրներին»՝ առաջին հերթին Եվրամիության անդամներին, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում շարունակվող ռազմական հատուկ գործողության:

Հայաստանը չի միացել այդ պատժամիջոցներին։ Մարտի 23-ին Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում գազի դիմաց ռուբլով հաշվարկների շուրջ:

Քերոբյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ «կա ըմբռնում», որ «պետք է շարժվել դեպի ԵՏՄ անդամների «ազգային արժույթներ» և «ռուսական կողմից առաջխաղացում կա այդ ուղղությամբ»: «Վճարման հնարավոր եղանակներից պետք չէ բացառել հայկական դրամը կամ ղազախական թենգեն։ Մենք կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է համապատասխան միջավայր ստեղծեն, որպեսզի վճարումներ ազգային արժույթներով», — հավելել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+