Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:11

Հայկական կողմը խոստացել է իջեցնել իրանական բեռնատարների տարանցման արժեքը․ Նազիֆ

Հայկական կողմը խոստացել է իջեցնել իրանական բեռնատարների տարանցման արժեքը․ Նազիֆ

Իրանը կարող է օգտագործել Հայաստանի հնարավորությունները ԵԱՏՄ 200 միլիոնանոց շուկա դուրս գալու համար։ Ինչպես տեղեկացնում է hamshahrionline.ir կայքը, այս մասին հայտարարել է Իրան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ, Թավրիզի առևտրական պալատում Հայաստանի պատասխանատու Ալիռեզա Նազիֆը։

Նա նշել է, որ վերջերս Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմիյամինի՝ Երևան կատարած այցի ընթացքում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մասնավորապես, հայկական կողմը խոստացել է քննարկել իրանական բեռնատարների մուտքի վճարը Հայաստանում իջեցնելու հարցը։ «Ներկայումս իրանական բեռնատարների համար բեռների տարանցման արժեքը մոտ 300-400 դոլար է, և մենք հուսով ենք, որ այդ համաձայնագրի շրջանակներում գները զգալիորեն կնվազեն»,- ասել է Նազիֆը:

Նա հավելել է, որ Հայաստանի տարածքով անցնում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի հիմնական երթուղիներից մեկը, և Իրանի նոր կառավարությունը շեշտը դնում է իր հարևանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա:
«Այս առումով մենք հույս ունենք, որ հաջորդ տարի մեր արտահանումը դեպի Հայաստան կավելանա և ներկայիս 300-400 միլիոն դոլարից կհասնի մինչև 1 միլիարդ դոլար: Չնայած կորոնավիրուսի և Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած բոլոր խնդիրներին՝ Իրանի և Հայաստանի առևտրի ծավալը չի կրճատվել։ Մենք հուսով ենք, որ այն կավելանա»,- նշել է Նազիֆը:

Նա նաև հիշեցրել է, որ իրանական ընկերությունները կմասնակցեն «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման մրցույթներին, որը սկիզբ է առնում Իրանի սահմանից մինչև Վրաստանի տարածք:

«Այդ երթուղով նախատեսվում է կառուցել մի քանի թունել, որոնց կառուցման մրցույթներին կմասնակցեն նաև իրանական ընկերությունները»,-հավաստիացրել է պաշտոնյան՝ հավելելով, որ Իրանը տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման լավ հնարավորություններ ունի, իսկ Հայաստանն այժմ շեշտը դնում է ենթակառուցվածքների զարգացման վրա:

Առաջիկա 1-2 ամիսներին տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն այդ բոլոր հարցերը։ Նա նշել է, որ Հայաստանը բացառիկ հնարավորություն է Իրանի համար։ Նրա խոսքով, հայկական շուկան փոքր է, բայց եզակի աշխարհագրական դիրքից պետք է օգտվել: Ալիռեզա Նազիֆը նաև հայտնել Է իրանական կողմի մտադրությունների մասին, որոնց թվում նաև դեպի հայկական շուկա ավտոմեքենաների արտահանման ծավալները մեծացնելն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+