Անցյալ տարի Հայաստանում լոլիկի խոր դեֆիցիտ կար։ Այդ պատճառով այս տարի արվում է ամեն ինչ լոլիկի, սմբուկի և այլ պտուղ-բանջարեղենի անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար։ Այս մասին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին, թե որքանո՞վ է հայկական շուկան հագեցված թուրքական արտադրության լոլիկով, ինչը ծանր դրության մեջ է դնում տեղական արտադրողին։
Նախարարի խոսքով՝ սակավության պատճառով հումքի մի մասը ներկրվել է այլ երկրներից, հիմնականում՝ Իրանից։
Այդ պատճառով ներքին սննդի արդյունաբերության արտադրողներին անհրաժեշտ հումքով ապահովելը առաջնահերթություն է։ Կառավարությունը համագործակցում է գիտական ինստիտուտների հետ, որոնք կարող են առաջարկել այլընտրանքային լուծումներ։ Համագործակցության հիմնական նպատակը ապրանքի արտադրողականությունը և որակը բարձրացնելն է, որպեսզի դրանք մրցունակ լինեն ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում։
Քերոբյանն ասաց, որ կառավարությունը չի երկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, ինչի հետևանքով առաջացել է նման հագեցվածություն, ինչի մեջ նախարարությունը խնդիր չն տեսնում, պարզապես պետք է բարձրացնել շուկայի մրցունակությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







