Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:52

Անասնաբույժները ներկայացրել են իրենց պահանջները․ պարզաբանում

Անասնաբույժները ներկայացրել են իրենց պահանջները․ պարզաբանում

Փետրվարի 14-ին Կոտայքի և Լոռու մարզերի մի խումբ անասնաբույժներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ էկոնոմիկայի նախարարության առջև։ Խնդիրը պարզաբանելու նպատակով ակցիայի մասնակիցներին ընդունել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու «Գյուղատնտեական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։ Այս մասին պարզաբանում է տարածել էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում անասնաբույժները ներկայացրել են իրենց պահանջները, որոնց թվում, նախ և առաջ, համայնքներում անասնաբույժների համար կայուն աշխատավարձի սահմանումն է։

Տիգրան Գաբրիելյանը պարզաբանել է, որ համայնքներում պետական ծրագրի շրջանակներում անասնահամաճարակային պետական միջոցառումներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով՝ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատող անասնաբույժների կողմից, և վարձատրությունը կանոնակարգվում է ըստ կենդանիների գլխաքանակի, ուստի տարբեր ծավալի մատուցվող անասնաբուժական ծառայությունների դիմաց հավասարաչափ աշխատավարձ չի կարող սահմանվել։ Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ անասնաբուժության ոլորտը պետության կողմից չի անտեսվում և վերջին տարիների ընթացքում մեկ միավոր միջոցառման վճարը բարձրացել է և ներկա պահին կազմում է 170 դրամ։

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նաև անասնաբույժների բժշկական ապահովագրության հարցը։ Ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման համաձայն՝ անասնաբույժները չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառուներ և ընդգրկված չեն սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկում։ Տիգրան Գաբրիելյանը վստահեցրել է, որ անասնաբույժներին այս ցանկում ընդգրկելու առաջարկությունն ընդունվել է և առաջիկայում կքննարկվի դրա հնարավորությունը։

Բարձրացված հարցերի շարքում նշվել է նաև անասնաբույժների հանդեպ խրախուսանքի միջոցների կիրառման անհրաժեշտոթյունը։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ի պատասխան նշել է, որ խրախուսանքների տրամադրման հնարավորությունը կդիտարկվի և կընդգրկվի նախարարության օրակարգում։

Հանդիպման ընթացքում անասնաբույժների կողմից բարձրացվել են ոլորտի վերաբերյալ այլ հարցեր ևս, որոնց բոլորին տրվել են սպառիչ պատասխաններ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+