«Հայաստանի տնտեսությունը միշտ էլ բաց է եղել Թուրքիայի նկատմամբ, բացի 2021 թվականից: 2020 թվականին էլ, 2015, 2010 և այլ թվականներին էլ ոչ մի խոչընդոտ չի եղել թուրքական ապրանքների համար»։ Սյս մասին այսօր Կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարն ասաց, որ թուրքերը Հայաստանում կապիտալ ունեն՝ անշարժ գույքերի տեսքով, իսկ առավել մանրամասն տեղեկանալու համար առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե։
Միևնույն ժամանակ, էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։
Մանրամասն՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







