2021թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.2 %: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
առևտրի շրջանառություն` +7.9%
ծառայություններ՝ +7.3%
շինարարություն՝ +6.9%
արդյունաբերական արտադրանք՝ +2.7%:
2021-ի նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.4%-ով, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 13.2%-ով:
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 7.1%-ով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







