Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:44

ՀՀ տնտեսությունը թևակոխել է կայուն վերականգնման փուլ, բայց անորոշությունը շարունակում է բարձր մնալ․ ԱՄՀ

ՀՀ տնտեսությունը թևակոխել է կայուն վերականգնման փուլ, բայց անորոշությունը շարունակում է բարձր մնալ․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ամփոփել է IV հոդվածի շուրջ 2021թ. խորհրդակցությունները, ինչպես նաեւ ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի չորրորդ եւ հինգերորդ վերանայումները։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային (վարկային) միջոցներ։ Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ամփոփել է IV հոդվածի շուրջ 2021թ. խորհրդակցությունները, ինչպես նաեւ ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի չորրորդ եւ հինգերորդ վերանայումները։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային (վարկային) միջոցներ։

ԱՄՀ գնահատմամբ` 2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թևակոխել է կայուն վերականգնման փուլ, թեև ընթացիկ մարտահրավերները շարունակվում են: Ակնկալվում է, որ COVID-19-ի համավարակային իրավիճակի աստիճանական, թեև անհավասար բարելավումը, սպառման, ինչպես նաև պետական և մասնավոր ներդրումների ընդլայնումը կխթանեն 2022թ. աճը: Այդուհանդերձ, անորոշությունը շարունակում է մնալ բարձր, այդ թվում՝ համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական պայմանների և COVID-19 համավարակի հետևանքների համատեքստում:

ՀՀ Կառավարության 2021-2026թթ. բարեփոխումների ծրագիրը կարևորագույն շրջանակ է ապագայում բարեկեցության և ներառականության ապահովման համար: Այն նպատակ ունի բարելավելու արտահանմանն ուղղված և ներդրումների վրա հիմնված աճի մոդելը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում (կրթություն, գիտություն և առողջապահություն) ներդրումների էական ավելացման և լայնածավալ բարեփոխումների միջոցով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության ընդլայնումը, առաջնահերթ սոցիալական ծախսերի համար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը մեղմելու և վերջինիս հարմարվելու քաղաքականության մշակումը կնպաստեն ավելի բարձր կայուն և ներառական աճին:

Նշվում է, որ ԱՄՀ ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին դիմակայելու մարտահրավերներին, այդ թվում՝ մեղմելով COVID-19 համաճարակի սոցիալական և տնտեսական հետեւանքները՝ իր բարեփոխումների օրակարգին համահունչ։

Միաժամանակ ԱՄՀ կողմից ընդգծվել է, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աստիճանական նվազման և պարտքի կայունության ապահովման հանձնառությունն ու ապագա ցնցումների դեմ միջնաժամկետ հարկաբյուջետային բուֆերների վերականգնմանն ուղղված ջանքերը հիմնված են արժանահավատ միջնաժամկետ հարկաբյուջետային շրջանակի և աճի համար բարենպաստ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վրա:

Արձանագրվել է նաև, որ կապիտալի շուկայի զարգացման ընդլայնված գործողությունների ծրագիրը պետք է նպաստի ապագայում ներքին ներդրումների ֆինանսավորման հարցում շուկայի դերի մեծացմանը: ԱՄՀ գնահատմամբ` 2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թևակոխել է կայուն վերականգնման փուլ, թեև ընթացիկ մարտահրավերները շարունակվում են: Ակնկալվում է, որ COVID-19-ի համավարակային իրավիճակի աստիճանական, թեև անհավասար բարելավումը, սպառման, ինչպես նաև պետական և մասնավոր ներդրումների ընդլայնումը կխթանեն 2022թ. աճը: Այդուհանդերձ, անորոշությունը շարունակում է մնալ բարձր, այդ թվում՝ համաշխարհային տնտեսական և ֆինանսական պայմանների և COVID-19 համավարակի հետևանքների համատեքստում:

ՀՀ Կառավարության 2021-2026թթ. բարեփոխումների ծրագիրը կարևորագույն շրջանակ է ապագայում բարեկեցության և ներառականության ապահովման համար: Այն նպատակ ունի բարելավելու արտահանմանն ուղղված և ներդրումների վրա հիմնված աճի մոդելը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում (կրթություն, գիտություն և առողջապահություն) ներդրումների էական ավելացման և  լայնածավալ բարեփոխումների միջոցով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության ընդլայնումը, առաջնահերթ սոցիալական ծախսերի համար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը մեղմելու և վերջինիս հարմարվելու քաղաքականության մշակումը կնպաստեն ավելի բարձր կայուն և ներառական աճին:

Նշվում է, որ ԱՄՀ ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին դիմակայելու մարտահրավերներին, այդ թվում՝ մեղմելով COVID-19 համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքները՝ իր բարեփոխումների օրակարգին համահունչ։

Միաժամանակ ԱՄՀ կողմից ընդգծվել է, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աստիճանական նվազման և պարտքի կայունության ապահովման հանձնառությունն ու ապագա ցնցումների դեմ միջնաժամկետ հարկաբյուջետային բուֆերների վերականգնմանն ուղղված ջանքերը հիմնված են արժանահավատ միջնաժամկետ հարկաբյուջետային շրջանակի և աճի համար բարենպաստ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+