Ի հեճուկս կենտրոնական բանկի և իշխանությունների ներկայացուցիչների կանխատեսումների գնաճը շարունակվում է։ Այս մասին հայտնել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ըստ նրա՝ եթե 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պաշտոնական գնաճը 6,9 տոկոս էր, ապա հունվար-նոյեմբերին՝ 7,1 տոկոս։ Ուշագրավ է, որ գնաճ է արձանագրվել ոչ միայն անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ 9,6 տոկոս, այլ նաև այս տարվա նոյեմբերը հոկտեմբերի համեմատ` 1.7 տոկոս։
2021 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ թանկացել են գրեթե բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքները, մասնավորապես՝
— բանջարեղեն՝ +63.5%,
— միրգ՝ +3.3%,
— շաքարավազ՝ +20.6%,
— մսամթերք՝ +8.0%,
— ալյուր՝ +10,5%,
— ձու՝ +26.2%,
— պանիր՝ +11.1%,
— յուղեր և ճարպեր՝ +21.1%
— հաց՝ +14%,
— ձավարեղեն՝ +20,7%,
— բենզին՝ +53.1%,
— դիզելային վառելիք՝ +53.1%։
Սա ուղղակի սոցիալական աղետ է մեր բնակչության համար»,- գրել է տնտեսագետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







