Վերջին ամիսներին տնտեսական ակտիվության որոշակի նվազում է գրանցվել։ Այս մասին ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ 5 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվության դիմաց, 9 ամիսների արդյունքներով, ունենք 4,4 տոկոս:
Նախարարի պարզաբանմամբ՝ տնտեսական ակտիվության նվազումը հիմնականում պայմանավորված է երկու ոլորտներում արձանագրված դանդաղեցմամբ․ լեռնահանքային ոլորտում որոշակի կազմակերպություններ արտադրել ու արտահանել են ավելի քիչ, քան, ըստ կանխատեսումների, պետք է արտադրեին ու արտահանեին, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում է եղել որոշակի դանդաղեցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







