ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, արդեն ունենք այլընտրանքային ճանապարհ։
Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ ճանապարհաշինության բնագավառում ընթացիկ աշխատանքներ են հիմնականում եղել։
Նախարարը հստակեցրեց, որ Սյունիքի մարզում Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







