ԿԳՄՍ նախարարությանը 2022 թվականին նախատեսվում է հատկացնել 226 միլիարդ 343 միլիոն դրամ: 2022 թվականի բյուջեն 2021 թվականին հաստատված 177 միլիարդ 648 միլիոն դրամից ավելի է 27.4 տոկոսով:
Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ նախարարությունն իրականացնելու է 21 ծրագիր և 176 միջոցառում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







