Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:47

Նախարարությունում հաստիքներ են կրճատվել․ Ռոմանոս Պետրոսյան

Նախարարությունում հաստիքներ են կրճատվել․ Ռոմանոս Պետրոսյան

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ քննարկվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ 2022 թվականին իր ղեկավարած գերատեսչությունն իրականացնելու է 6 ծրագիր` 22 միջոցառմամբ:

«2022 թվականի բյուջետային հայտում ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 6 մլրդ 772 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 26,5 տոկոսով: Դա պայմանավորված է «KFW» բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցման ծրագրերի» պայմանագրային ժամկետների ավարտով: Պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարեվերջին»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը:

Միջոցառումների շրջանակում իրականացվելու են անտառվերականգնման աշխատանքներ` մոտ 130 հա չափով, շարունակվելու է Սևանա լճի մաքրումը, կատարվելու են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներ և այլն:

Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախարարության պահպանման ծախսերը նվազել են 5,8 տոկոսով, ինչը պայմանավորված է ընթացիկ տարում 13 հաստիքի կրճատմամբ: Նախարարությունն այսօր ունի 215 միավոր հաստիք, որոնցից մի քանիսը, որոնք թափուր են, առաջիկայում նախատեսվում է կրճատել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+