Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:28

Երթուղիները պետք է խաղաղություն խորհրդանշեն․ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Երթուղիները պետք է խաղաղություն խորհրդանշեն․ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Միջանցքային տրամաբանությունն ու հռետորիկան ավելի են խորացնում հակադրությունն ու թշնամանքը տարածաշրջանում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով միջանցքների վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին։

Վարչապետի համոզմամբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ արձանագրել են, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն, և մենք պաշտպանում ենք այդ տեսակետը։

«Երկաթուղիները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, որոշակի հերթականությամբ պետք է սկսեն բացվել։ Ավտոճանապարհները, որոնք ժամանակին եղել են, ինչ-որ հերթականությամբ դարձյալ պետք է գործեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար։ Կարծում եմ՝ դա է անվտանգության կարևոր կոմպոնենտը։ Երբ տնտեսական կապերը սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում անվտանգության և խաղաղության համար»,- նշեց նա։

Վարչապետը նաև ասաց, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց փոխադարձ կոմունիկացիոն ուղիներ օգտագործելու հնարավորություն պետք է ունենան բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Թե ի՞նչ փուլերով այն տեղի կունենա, Փաշինյանն այն այլ խնդիր համարեց։

Ըստ Փաշինյանի՝ իրենց դիրքորոշումն այն է, որ ապաշրջափակումից հետո երթուղիները պետք է խաղաղություն խորհրդանշեն, ոչ թե կոնֆլիկտ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+