Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:28

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի վերաբերյալ որոշում է ընդունել

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի վերաբերյալ որոշում է ընդունել
ST PETERSBURG, RUSSIA - OCTOBER 14, 2021: Russia's President Vladimir Putin takes part in a meeting of the Supreme Eurasian Economic Council via a video link. Alexei Druzhinin/Russian Presidential Press and Information Office/TASS Ðîññèÿ. Ñàíêò-Ïåòåðáóðã. Ïðåçèäåíò Ðîññèè Âëàäèìèð Ïóòèí ïðèíèìàåò ó÷àñòèå â ðåæèìå âèäåîêîíôåðåíöèè â çàñåäàíèè Âûñøåãî Åâðàçèéñêîãî ýêîíîìè÷åñêîãî ñîâåòà. Àëåêñåé Äðóæèíèí/ïðåññ-ñëóæáà ïðåçèäåíòà ÐÔ/ÒÀÑÑ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հետագա ինտեգրման հարցերը, էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը, համագործակցությունը բնապահպանական ոլորտում և թվայնացման խնդիրները եղել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) հինգշաբթի կայացած նիստի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությունը շարունակում է զարգանալ և ամրապնդվել համաճարակի հետ կապված դժվարությունների, ինչպես նաև միության որոշ երկրների վրա Արևմուտքի պատժամիջոցների ճնշման պայմաններում: Այնուամենայնիվ, ԵԱՏՄ պետություններում շարունակվում են տնտեսական աճն ու համագործակցությունը, 2021 թվականի առաջին վեց ամիսներին կազմակերպության շրջանակներում ապրանքաշրջանառությունն աճել է մեկ երրորդով, նշել է նա:

Արտաքին անբարենպաստ պայմանները, ՌԴ նախագահի խոսքով, լրացուցիչ ձևով խթանում են Միության ներսում փոխգործակցության ամրապնդումը, նոր մասշտաբային նախագծերի վրա աշխատանքը: Այսպես, ներկա նիստի հաստատմանն են դրվել Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման երկրորդ փուլին անցնելու հարցերը, պատրաստվել է համատեղ հայտարարության նախագիծ բնապահպանական ոլորտում համագործակցության մասին, թափ է հավաքում թվայնացման ոլորտում համատեղ գործունեությունը:

ՌԴ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման հաջողությունները գրավում են մի շարք արտասահմանյան շահագրգիռ  երկրների ուշադրությունը, միության աշխատանքին գնալով ավելի ակտիվ են միանում դիտորդ պետությունները: Այսպես, հուլիսին ուժի մեջ է մտել Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, քննարկվում են Եգիպտոսի, Իրանի հետ համանման պայմանագրեր, հավանության է արժանացել Հնդկաստանի հետ բանակցությունների մեկնարկը: «Այս ամենը շատ օգտակար է եվրասիական ինտեգրման հնարավոր ընդլայնման և Եվրասիական մեծ գործընկերության ստեղծման նախաձեռնության կյանքի կոչման տեսանկյունից», — ասել է ՌԴ նախագահը: Նա ընդգծել է, որ «որքան ավելի ակնհայտ լինեն ԵԱՏՄ — ի իրական ձեռքբերումները տնտեսության, առևտրի, սոցիալական ոլորտում, իսկ գլխավորը՝ քաղաքացիների բարեկեցության բարձրացման գործում», այնքան ավելի ծանրակշիռ կլինի միավորման հեղինակությունն ու նրա ազդեցությունն աշխարհում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+