Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:16

Վահան Քերոբյանը հանդիպել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի հետ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևին. տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նախարարներն անդրադարձել են նույն օրը նախարարությունում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպում-քննարկմանը, գործարարների կողմից վերհանված խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ամփոփել է միջոցառման արդյունքները`  ներկայացնելով գործարարների կողմից բարձրացված հիմնական հարցերը և առաջարկները, որոնցից են արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի հետվերադարձելիության, ապրանքների արտահանման ժամանակ ակցիզային հարկի հետվերադարձելիության, դեղագործական արտադրանքի և դեղերի արտահանման ժամանակ ազգային կանոնակարգի կիրառելիության, նավիգացիոն կապարակնիքների, Լարսի մաքսային անցակետում «Կանաչ միջանցքի» ստեղծման հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպման ընթացքում թվարկված խնդիրների և հարցերի շարքում տնտեսության և բիզնեսի առաջընթացի համար կարևորել է կապիտալի շուկայի զարգացման և ֆինանսների հասանելիությանն ուղղված համատեղ քայլերը։ Նախարարն ավելացրել է, որ նախարարության օրակարգում առաջնային է Հայաստանում վենչուրային հիմնադրամների ստեղծման հարցը:

Ռուսլան Բեկետաևը ևս կարևորել է ֆինանսների հասանելիությունը և նշել, որ ֆինանսական ֆոնդերը տնտեսական աճ ապահովելու կարևոր գործոններից են և այս ոլորտում ԵԱՏՄ երկրների փորձի փոխանակումը կարող է կարևոր ներդրում լինել Հայաստանում ոլորտի զարգացման համար:

Նախարար Քերոբյանը խոսել է նաև հայկական գինիների մասին` նշելով, որ, հնարավորության դեպքում, պետք է մեծացնել դրանց ներկայացվածությունը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակում մեկ միասնական ալկոհոլային շուկայի ստեղծումը, ինչը թույլ կտա ԵԱՏՄ անդամ երկրներում առանց արգելքների իրացնել հայկական ալկոհոլային խմիչքները:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման և համագործակցության կատարելագործմանն ուղղված այլ հարցեր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+