Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:07

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները

Երկկողմ տնտեսկան կապերն ակտիվացնելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի Առևտրային պալատի պատվիրակությունը, որի կազմում էին գործարարներ տնտեսության ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, դեղագործություն, ոսկերչություն, ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցների արտադրություն և այլն։ Այս մասին հայտնել է ՀԱԳՄ լրատվական ծառայությունը։

Քննարկվեց հնարավոր փոխգործակցության լայն շրջանակ։ Մասնավորապես՝ իրանցի գործարարները ցանկություն հայտնեցին Հայաստանում դեղագործական, մրգերի չորացման, հիվանդանոցային պարագաների արտադրութան, կաթիլային ոռոգման սարքերի և այլ բնագավառների համատեղ ձեռնարկություններ հիմնել, ակտիվացնել արտահանումը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը գոհունակությամբ ողջունեց իրանցի գործարարներին ակնկալվող ծրագրերի համար՝ ընդգծելով, որ համատեղ ուժերով պետք է աջակցել նաև Հայաստանից Իրան արտահանումներին։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ունի անմաքս արտահանման ռեժիմից օգտվելու արտոնություն, ինչը շահեկան կարող է լինել տարածաշրջանային հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։

Սպահանից ժամանած պատվիրակության անդամները նշեցին բեռափոխադրումների փաստաթղթավորման առավել հստակեցման կարևորությունը, անդրադարձան բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների, որոնց առնչությամբ Ներսես Կարամանուկյանը խոստացավ քննարկուներ ունենալ պատկան մարմինների հետ։

Հանդիպմանը հաջորդեցին հայ և իրանցի գործարարների երկկողմ ձևաչափով անմիջական շփումները, տեղի ունեցավ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+