ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է.
«Այս նորությունն արժանի է տարածման!
Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ Ակբան, երեկ մեկնարկեց բաժնետոմսերի թողարկումը՝ 500 000 հատ քանակով և 7,5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Տնտեսությանը թարմ շունչ հաղորդելու յուրաքանչյուր քայլ նոր հնարավորություն է ստեղծում բոլորիս համար: Բանկի բաժնետոմսեր կարող է գնել յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ արժեքը ևս մատչելի է: Մեկ բաժնետոմսի արժեքն ընդամենը 15 000 դրամ է. յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնել նվազագույնը 4 բաժնետոմս և փաստացի դառնալ բաժնետեր Հայաստանի առաջատար բանկերից մեկում: Մեկ քաղաքացին առավելագույնը կարող է գնել 100 000 բաժնետոմս: Սա ուղիղ ներդրում է մեր տնտեսության մեջ, քանի որ նշված գումարի ծավալը մտնելու է երկրի տնտեսություն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







