Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:24

Ղազախստանի Սենատը փաստաթուղթ է ընդունել էլեկտրաէներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մասին

Ղազախստանի Սենատը փաստաթուղթ է ընդունել էլեկտրաէներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մասին

Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատգամավորներն ընդունել են «2014թ․ մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության՝ դրան միանալու կապակցությամբ»։ Այս մասին հաղորդում է «Կազինֆորմի» թղթակիցը:

Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ, էլեկտրաէներգետիկայի ոլորտում արդյունավետ համագործակցության ապահովմանը:

«Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին, որը ստորագրվել է 2014-ի հոկտեմբերի 10-ին: Այն վավերացվել է բոլոր անդամ երկրների կողմից, և 2015-ի հունվարի 2-ին Հայաստանը դարձել է ԵԱՏՄ լիիրավ անդամ: Էլեկտրաէներգիայի միջպետական ​​փոխանցման շրջանակներում ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրություն է մշակվել: Դրա նպատակն է որոշել ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրաէներգիայի միջպետական ​​փոխանցման մեթոդաբանությունը՝ համաձայնագրին Հայաստանի միանալու կապակցությամբ»,- ասել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Կայրաթ Ռահիմովը:

Արձանագրության նախագիծը հաստատվել է Եվրասիական տնտեսական միության խորհրդում 2017 թ․ մարտին: Փաստաթղթի վավերացումը թույլ կտա արդյունավետ գործարկել ԵԱՏՄ անդամ երկրների էներգացանցերը:

«Ներկայումս արձանագրությունը վավերացվել է Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի կողմից: Օրինագծի ընդունումը չի հանգեցնի բացասական սոցիալ-տնտեսական և այլ հետևանքների: Այն պետական ​​բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի», — եզրափակել է փոխնախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+