Նորմա Բերտա Պենսադո Մորենոն , նշել է , որ հանդիպման հիմնական նպատակը երկկողմ տնտեսական համագործակցության խորացումն է։
՛՛Հայաստանը ունի տնտեսական մեծ ներուժ և Մեքսիկան կարևորում է երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացումն ու ամրապնդումը ,- ասել է դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին։
Նորմա Բերտա Պենսադո Մորենոն նշել է , որ Մեքսիական հետաքրքրված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության տնտեսական զարգացման հնարավությունները։
Կողմերն ընգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարևորությունը՝ նշելով , որ այն կարող է նոր հնարավորություններ բացել առավել սերտ տնտեսական կապեր հաստատելու համար։
Դեսպանը տեղեկացրել է , որ Հայաստանում այսուհետ գործունություն կծավալի նաև Մեքսիկայի Պատվո հյուպատոսը՝ թիրախավորելով նաև տնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







