Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո — Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա , Վրաստանը և Հայաստանը միացնող ‘ Բարեկամության կամուրջ’ նախագծի շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին :
Այս մասին ‘ Ալիք մեդիա’ — ին հայտնել է ‘Tunnel Sadd Ariana’ իրանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը
Կամուրջի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ( ՎԶԵԲ ) էլեկտրոնային հարթակում հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն :
Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական ‘Tunnel Sadd Ariana’ ընկերությունը :
Արտավազդ Բաղումյանը նշել է , որ նախագծման փուլը կավարտվի մոտ երկու ամսից , և , ամենայն հավանականությամբ , օգոստոսին կմեկնարկեն շինարարական աշխատանքները , որոնք կավարտվեն մեկ տարվա ընթացքում։
Կամուրջի կառուցման համար ՎԶԵԲ — ը տրամադրել է 7 միլիոն 300 հազար եվրո վարկ , որի 50 %- ը կմարի Վրաստանը , իսկ 50 % ՝ Հայաստանը։ Նոր կամուրջը կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան , իսկ հինը ` կվերանորոգվի։
Հայ — վրացական բարեկամության կամուրջը կունենա 200 մ ․ երկարություն։ Կկառուցվեն երկու առանձին , մեկ մետր հեռավորության զուգահեռ կամուրջներ : Կառուցվող կամրջի բարձրությունը 18 մետր կլինի՝ սահմանին գտնվող ներկայիս կամրջից երկու մետրով բարձր :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







