Հայաստանի Հանրապետության Ազգայնի Ժողովի հունիսի 19-ի նիստում 2018 թ ․ բյուջեի կատարման հաշվետվության քննարկամ ընթացքում, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ շուտով Հայաստանում բանկային ոսկու ձուլակտորներ կարտադրվեն և գործարան կհիմնվի:
Արթուր Ջավադյանը նշել է, որ ԿԲ աշխատում է շվեյցարական հեղինակավոր ընկերության հետ, քննարկումները գտնվում են վերջին փուլում, գործարան կբացվի ու ոսկի արտադրողները հնարավորություն կունենան 80-90%-ոց ձուլակտորներ արտահանել: Այս գործընթացը հնարավորություն կտա հայկական դրամով, ոչ թե միջազգային արժույթով, ոսկի գնել շուկայից։
ՀՀ ԿԲ նախագահը նշել է, որ գործարանի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները պատրաստ են և տեղն արդեն ընտրված է։ Գործարանի բաժնետոմսերի 6-7%-ը կպատկանի ԿԲ-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







