ՕՊԵԿ-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) Միջազգային զարգացման հիմնադրամի և Ամերիաբանկի միջև կնքվել է 25 մլն դոլարի վարկային պայմանագիր: Այս մասին տեղեկանում ենք Ամերիաբանկի մամուլի հաղորդագրությունից։
Նոր վարկը տրամադրվում է Հայաստանի արտաքին առևտրի ֆինանսավորման շրջանակներում և կօգտագործվի Ամերիաբանկի միջազգային առևտրի ֆինանսավորման պորտֆելն ընդլայնելու նպատակով:
ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարը նշել է, որ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամն ու Ամերիաբանկը նպատակ ունեն նպաստել տարածաշրջանում սոցիալ-տնտեսական առաջընթացին և ֆինանսական ներդրումներն իրականացվում են փոքր, և միջին ձեռնարկությունների զարգացամանն աջակցելու նպատակով։
Նշենք, որ ՕՊԵԿ — ի Միջազգային զարգացման հիմնադրամը համագործակցում է զարգացող երկրների և միջազգային դոնորների հետ և ֆինանսավորում է տրամադրում ենթակառուցվածք ների ձևավորման, սոցիալական ծառայությունների , արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու , առևտուրն ընդլայնելու համար :
Հիմնադրամն ու Ամերիաբանկն սկսել են համագործակցել 2015թ.: Երկկողմ համագործացության շրջանակներում կնքված առաջին պայմանագրի շրջանակներում վարկային միջոցներին ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







