Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Եվրասիական տնտեսական միության գործունեության, ինչպես նաև Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման օրակարգին առնչվող հարցերին և քննարկել են ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր:
Նշենք, որ այս տարի ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







