Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանություն ստացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։
Համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա՝
1․ բացառել Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը պայմանավորվող պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ,
2․ խթանել ներդրումների հոսքը` օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային ռեժիմ,
3․ ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ սինգապուրյան ներդրողների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







