Սևանի կապտականաչ ջրիմուռների աճը կապված է մի շարք խնդիրների հետ
Ուզում եմ տեղեկացնել որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճն առկա է նաև Բայկալ լճում, Սև ծովում, այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին ագային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Շրջակա միջավայր նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս, մեկը Գեղարքունիքում ձևավորվող կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալի հոսքն է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից ամբողջ նյութերի հոսքը»- ասել է Էրիկ Գրիգորյանը :
Մյուս պատճառը նախարարը մատնանշել է ջրածածկ եղած անտառները, որոնցից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում:
«Հիմնական պատճառը կապված է նրա հետ, որ Սևանում առկա է սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել է, և մակարդակի բարձրացումը կբերի սառը շերտի պահպանությանը և հնարավորություն կտա օրգանական նյութերի աճի պակասեցմանը, ինչի արդյունքում էլ Սևանի ջուրը կմնա բարձր որակի»- ասել է նախարարը:
Էրիկ Գրիգորյանը նաև նշել է , որ Շրջակա միջավայրի նախարարությունը անընդհատ իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ և ունի դիտակետեր:
«Մենք 2 միջագային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ ենք ստեղծել: Առաջինը ՅՈՒՆԵՍԿՕԻ հետ, որպեսզի Սևանա լճին տրվի կենսոլորտային պահպանավայր կարգավիճակը: Մյուսը դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություներ անցկացվեն՝ ներառելով Գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ որոնք փորձ ունեն նմանատիպ խնդիրներ լուծելու: Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշումը կարվի և դրանով ավելի պարզ կլինի թե ինչ լուծումներ պետք է տրվի»,ասել է նախարար Էրիկ Գրիգորյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







