Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հետ զրույցում ներկայացրել է 2018-2019 թթ. ՀԴՄ կտրոնների և դրանց տպման արդյունքում վճարվող հարկերի դինամիկան։
Դավիթ Անանյանի խոսքով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում տպվել է 196 միլիոն 183 հազար հսկիչ դրամարկղային կտրոն, որն ապահովել է 831 միլիարդ դրամի հարկվող շրջանառություն։
Դավիթ Անանյանը նշել է, որ 2018 թ․ առաջին 6 ամսում տպվել է 139 միլիոն 774 հազար հատ կտրոն, որն ապահովել է 665 միլիարդ դրամի շրջանառություն, իսկ 2019 թ․ նույն ժամանակահատվածում տպվել է 196 միլիոն 183 հազար հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 831 միլիարդ շրջանառություն։
Այս տարի 56 միլիոն 409 հազարով ավելի կտրոն է տպվել, որով արձանագրվել է 40 %-ի աճ և դրանցով հայտարարագրվող շրջանառությունը կազմում է ավելի քան 21 % աճ, որով ապահովվել է 145 միլիարդ 950 միլիոն հարկվող շրջանառություն։
Տարադրամի փոխարժեքն ապրիլի վերջին օրն՝ ըստ հայաստանյան բանկերի
Հայաստանի առևտրային բանկերն ապրիլի 30-ին ԱՄՆ դոլարը գնում են 386,11 դրամ միջին գնով, վաճառում՝ 391,91 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...