ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում համապատասխան արտոնության բավարարման հայտը։
Ըստ ներկայացված հայտի՝ առաջարկվում է ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար համապատասխան արտոնություններ տրամադրել։
Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծի 11 նոր աշխատատեղ՝ 350,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 640 մլն ՀՀ դրամ, որից 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 590 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







