«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում իրականացվում է Հ81, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհահատվածի վերականգնումը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ճանապարհի վերականգնումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի պատվիրատուն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։
Շինաշխատանքների շրջանակներում վերականգնվելու է հողային պաստառը՝ 9-14 մ լայնությամբ, ճանապարհային պատվածքը՝ 6-12 մ լայնությամբ, ջրահեռացման համակարգը, կատարվելու են մայթերի, իջատեղերի ու մուտքերի կառուցման աշխատանքներ, տեղադրվելու են ճանապարհային նշաններ և անվտանգության էլեմենտներ, տեղափոխվելու են ճանապարհի կառուցմանը խոչընդոտող հաղորդակցուղիները, կատարվելու են նաև այլ աշխատանքներ։
Չորս համայնքներով անցնող այս ճանապարհահատվածում այժմ կատարվում են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման (նոր մետաղական խողովակների եւ ջրթող վաքերի տեղադրում, գոյություն ունեցող ջրթող կառույցների նորոգում), հենապատի, մայթերի կառուցման, կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







