Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ, այժմ ինտենսիվ կերպով ընթանում են Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ ֆինանսական միջոցներ։
Նախարարության հաղորդմամբ՝ ճանապարհահատվածի կառուցման համար հատկացված գումարը նախատեսվել էր դեռևս 2019 թ․ համար ներկայացված բյուջետային հայտով, սակայն հաստատման փուլում նվազեցվել է։
Խնայողությունների հաշվին 2019 թ․ բյուջետային տարվա համար հաստատված ֆինանսական միջոցներում վերաբաշխումներ կատարելու միջոցով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվում է 933 մլն դրամ Աշտարակ-Թալին ճանապարհի կառուցման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







