Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապօրինի ծառահատումները տարեկան մոտ $40 մլն-ի եկամուտ են բերում։ Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի 0.5-1 մլն խմ անօրինական փայտ է հատվում։
«Բազմապատկեք դա $40-ով, խոսքը կարող է, օրինակ, $40 մլն-ի շրջանառության մասին լինել»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով ստվերային բիզնեսի հետևում կանգնած անձանց, Գրիգորյանը նշել է, որ նախարարության ունեցած ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է իրավապահներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հուլիսի 18-ի նիստում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել է, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







