Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը
Համաձայն ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի գրառման՝ ձևավորվում է աշխատանքային խումբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Օրեսգրքի փոփոխման աշխատանքներին անվճար հիմունքներով կարող են մասնակցել ոլորտի լավագույն մասնագետները։
Համաձայն Վարազդատ Կարապետյանի գրառման՝ Հայաստանի ընդերքի մասին օրենսգիրքը չի բխում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից և գործում է ի շահ հանքերը շահագործող օտարերկրյա ներդրումների։
Հիշեցնենք , որ ընդերքի մասին ՀՀ առաջին օրենսգիրքն ընդունվել է 1992 թ․՝ 10 տարի ժամկետով։ Ընդերքի մասին օրենսգրքում վերջին փոփոխությունները կատարվել են 2012 թ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







