Երևան են հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը. շաբաթվա ընթացքում դրանք կսկսեն աշխատել, հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ», — գրել է Կարապետյանը։
Նա նաև հայտնել է, որ հուլիսի 23-ին տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ մոտ 400 հատ։
«Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի», — եզրափակել է Կարապետյանը։
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել է մի քանի տասնյակ աղբատար մեքենա ձեռք բերելու մասին, դրանցից 24-ն արդեն մասնակցում է աղբահանության գործընթացին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







