Վրաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր չեղարկման մասին ՌԴ որոշման ուժի մեջ մտնելուց հետո Georgian Airways ավիաընկերությունը զգալի վնասներ է կրում: Այս մասին ասվում է վրացական ազգային ավիափոխադրողի տարածած հայտարարության մեջ:
Ավիաընկերությունը ստիպված է եղել վերադարձնել արդեն իրացված ավիատոմսերի 80 %-ը: Ավիատոմսեր ձեռք բերել ցանկացողների թվի կտրուկ նվազման պատճառով ընկերությունը շուրջ 25 մլն դոլարի կորուստ է կրել:
Ավիաընկերության ղեկավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով ֆինանսական օգնություն հատկացնել ընկերությանը, որը դժվարին իրավիճակում է հայտնվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







