Հայաստանի Հանրապետության կառավարության օգոստոսի 1-ի նիստի ժամանակ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում հավանություն տվեց «ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍՊԸ-ին ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշմանը։
«ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներկրվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին
Արտոնության տրամադրումը խթան կհանդիսանա ներդրումային նոր ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Նշենք, որ ընկերության կողմից արդեն իսկ իրականացվել է 385 մլն ՀՀ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ևս 2,9 մլրդ ՀՀ դրամի ներդրում իրականացնել:
Ընկերությունում ներկայումս առկա է 43 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 4-5 նոր աշխատատեղ՝ 150,000 – 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







