Ըստ Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Ջեսպեսենդի` 2019թ.-ի առաջին կիսամյակում Ադրբեջանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2.2 անգամ։ Հատկանշական է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են ոչ միայն առևտրի, այլ նաև գործարարության համատեքստում։
Ինչպես փոխանցում է Trend-ը, Ադրբեջանում գործում է Իրանական 1371 ընկերություն՝ ավտոմոբիլաշինության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում, շարունակվում են դեղագործական գործարանի կառուցման աշխատանքները, ինչպես նաև՝ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







