Հայաստանի Հանրապետության կառավարության օգոստոսի 15-ի նիստում որոշում կայացվեց «ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեության իրավունք տրամադրել։
Ընկերությունը գործունեություն է ծավալելու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի տարածքում գործելու է հինգ տարի։
«ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակներում 2019-2023 թթ․ կիրականացնի շուրջ 200 000 ԱՄՆ դոլարի ներդրում:
Ընկերությունը նախատեսում է օպերացիոն անձնակազմի համար ստեղծել 50 նոր աշխատատեղ` մոտ 140 000 դրամ միջին աշխատավարձով և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ:
Նշենք, որ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին ստեղծել է Կոտայքի մարզի Հրազդան ՋԷԿ-ի տարածքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







