Վրաստանը Ռուսաստանին միացնող նոր արագընթաց ավտոմայրուղի կկառուցի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ավտոմայրուղին կանցնի Քոբի բնակավայրի և Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի միջով։ Կառուցվելիք ճանապարը պետք է դառնա Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող դեռևս միակ ավտոճանապարհի՝ Ռազմավիրական մայրուղու այլընտրանքը։
Ճանապարհի երկարությունը կկազմի ավելի քան 22 կմ և նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականից։ Նոր ճանապարհը պետք է բարելավի երկրների միջև ապրանքաշրջանառությունը։ Մամուկա Բախտաձեն մայրուղին անվանել է պատմական նշանակության նախագիծ։
Հայաստանն ու Վրաստանը Ռուսաստանին կապող դեռևս միակ մայրուղին անցնում է բարձրլեռնային շրջաններով։ Ռազմավիրական ճանապարհը ձմռանը փակվում է ձնահյուսերի կամ սողանքների վտանգի պատճառով:
Ավոտմայրուղու շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է 558,6 մլն դոլար։ Այն կֆինանսավորի Վրաստանի կառավարությունը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







