ՌԴ-ն սովորաբար գաղտնի է պահում այլ երկրներին տրամադրվող ֆինանսական պարտավորությունները, սակայն RBK-ն փոխանցում է , որ իրենց հաջողվել է վերհանել ՌԴ-ի տրամադրած վարկերի գծով 17 ամենախոշոր երկրներին, որոնք ընդհանուր առմամբ պարտք են ՌԴ-ին 27մլրդ ԱՄՆ դոլլար։
Այսպես, ըստ ՌԴ ֆինանսների նախարարության վիճակագրության՝ 2019թվականի մայիսի 1-ի դրությամբ ՌԴ-ի պետական վարկերի գծով ընդհանուր պարտքը գնահատվում է 39,4մլրդ ԱՄՆ դոլլար, որից 15,8 մլրդ-ը՝ միայն ԱՊՀ երկրների շրջանում։ Ամենախոշոր մասնաբաժինն ունեն Բելառուսը, Ուկրաինան և Վենեսուելան։
Ինչպես փոխանցում է RBK-ն, ըստ Բելառուսի ֆինանսների նախարարության տրամադրած վիճակագրության՝ պարտքը կազմում է 7,55 մլրդ ԱՄՆ դոլլար։ Հետաքրքիր է, որ երկրրոդ տեղում է հայտնվել ՈՒկրաինան 3,7 մլրդ ԱՄՆ դոլլար ցուցանիշով՝ չնայած երկրների միջև կապերի խզմանը։
Ըստ RBK-ի հրապարակած վիճակագրության՝ ՀՀ մասնաբաժինը կազմում է 300 մլն ԱՄՆ դոլլար։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակում է տարեկան հաշվետվություններ պետական պարտքը բնութագրող տարբեր ցուցանիշների վերաբերյալ։ Այսպես, ըստ 2018 թվականի հաշվետվության՝ 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության վարկերի և փոխառությունների կառուցվածում օտարերկրյա վարկատուներից ամենամեծ տեսակարար կշիռն ունի հենց ՌԴ-ն՝ 7.6%, այնուհետև Ճապոնիան՝ 5.6%, և Գերմանիան՝ 5.1% ցուցանիշներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







