Ըստ ԵԱՏՄ պաշտոնական կայքի հրապարակման, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Ֆիլիպինների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները ուշադրության կենտրոնում են եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության խորհրդի անդամի օգնականի՝ Ֆեդոր Չերնիցինի և Ֆիլիպինների արդյունաբերության և առևտրի փոխնախարար Սեֆերինո Ռոդոլֆոի հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել ԵՏՀ կենտրոնակայանում օգոստոսի 21-ին ՝ ռուս-ֆիլիպինյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ հանդիպման նախօրեին:
Հանդիպմանը ներկայացվել են ԵԱՏՄ ձևավորումից ի վեր զարգացման տեմպերը, աշխարհագրական ընդլայնումը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների և Ֆիլիպինների միջև առևտրի տեմպն ու դինամիկան։
Ըստ նախարարի՝ ԵԱՏՄ երկրների և Ֆիլիպինների միջև առևտրատնտեսական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում աճել են: Մասնավորապես․ 2018 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների և Ֆիլիպինների միջև առևտուրը կրկնապատկվել է 2017 թվականի համապատասխան ցուցանիշի համեմատ և կազմել 1,367,5 միլիոն ԱՄՆ դոլար: Ավելին, արտահանումը դեպի Ֆիլիպիններ աճել է 4,1 անգամ` հասնելով 915 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ ներմուծումը ` 3,3% -ով ՝ հասնելով մինչև 452,6 միլիոն ԱՄՆ դոլարի։
Հիշեցնենք, որ քննարկման փուլում են նաև Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը։ Այս ամենը նոր հնարավորություններ է ընձեռում ԵԱՏՄ անդամ երկրներին՝ այդ թվում ՀՀ-ին արտաքին առևտրային նոր գործընկերներ գտնելու համատեքստում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







