Մեծ Բրիտանիան և Հարավային Կորեան ստորագրել են երկարաժամկետ առևտրային համաձայնագիր, որը հնարավորություն կտա բրիտանական ընկերություններին՝ շարունակել ազատ առևտուրը Brexit-ից հետո։
Հիշեցնենք, որ երկրները դեռևս հունիսին կնքել էին նախնական համաձայնագիր, որը Brexit-ից հետո առաջինն էր Մեծ Բրիտանիայի համար։ Համաձայնագիրը գրեթե համապատասխանում է Կորեա-ԵՄ գործող առևտրի համաձայնագրին:
Նշենք, որ 2018-ին Մեծ Բրիտանիայի և Հարավային Կորեայի միջև առևտրի ծավալը կազմել է 14,6 մլրդ ֆունտ ստերլինգ (17,7 մլրդ դոլար)։ Դիտարկվող տարում Հարավային Կորեան Մեծ Բրիտանիայի արտահանման ամենախոշոր գործընկերների ցանկում 15-րդն է՝ 1.6% մասնաբաժնով։
Այսպիսով, Մեծ Բրիտանիան ճնշում է գործադրում իր առևտրային գործընկերների նկատմամբ՝ հնարավորինս մեծ քանակությամբ առևտրային համաձայնագրեր կնքելու նպատակով, քանի որ Brexit- ի վերջնաժամկետը գնալով մոտենում է: Մինչ այժմ Մեծ Բրիտանիան կնքել է ազատ առևտրի երկարացման 13 համաձայնագիր 38 երկրների հետ, այդ թվում ՝ Իսրայելի, Նորվեգիայի և Չիլիի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







