Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:35

Ամբողջ աշխարհում գները բարձրացրել են․ Գեղամ Գևորգյան

Ամբողջ աշխարհում գները բարձրացրել են․ Գեղամ Գևորգյան

Հայաստանում պարենային ապրանքների թանկացումը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պայմանավորում է աշխարհում գների բարձրացմամբ։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա պարզաբանեց, որ այս դեպքում իր ղեկավարած կառույցը կարող է միայն միջամտել, երբ շուկայում առկա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունն առանց հիմնավորման գները բարձրացնում կամ իջեցնում է։

«Շուկան ինքն է որոշում գինը, ընդ որում՝ պարենի համաշխարհային գները ևս բարձրացել են։ Թանկացել են նաև բեռնափոխադրումները։ Թանկացումներ են արձանագրվել նաև բենզինի և նավթամթերքի շուկայում»,- նշեց նա։

Գյուղմթերքի՝ մասնավորապես լոլիկի թանկացման  հարցը Գեղամ Գևորգյանը չի մեկնաբանում։  Նա հստակեցնում է, որ ՏՄՊՊՀ-ն բանջարեղենի գնի շուկայի ուսումնասիրություններով չի զբաղվում։ Հիմա դիտարկումներ են իրականացնում ձեթի ապրանքախմբում։  Նրա խոսքով՝  ուսումնասիրվում են նաև բենզինի շուկայում արձանագրված թանկացումների պատճառները։

Հանձնաժողովի նախագահը նաև հավելեց, որ երկու ամսվա ընթացքում կգործարկվի նոր հարթակ, որտեղ օնլայն ռեժիմով հնարավոր կլինի հետևել այն շուկաների գների բարձրացումը, որը մոնիթորինգի է ենթարկում ՏՄՊՊՀ-ն, հասանելի կլինեն նաև դրանց պատճառները։

 Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+